Հերոսներ ու հերոսամարտեր շատ ենք ունեցել, և մեր պատմության տարեգրության մեջ մայիսն է հաղթական ամիսը, սակայն ոչ մի հերոս ու ոչ մի ամիս մեզ հաղթանակ չի պարգևի, եթե չկա միաբանություն մի վեհ գաղափարի կամ կարևոր նպատակի շուրջ, չկա կռվելու կամք և հաղթելու վճռականություն:
Ավարայրի ճակատամարտը, մեր ինքնության հաստատումն ու լինելության ու հարատևման երաշխիքը հանդիսանալով հանդերձ, դարձել է մեր պատմության ամենավիճարկելի դրվագը, հակասական ու տարաբևեռ կարծիքների թիրախ:
Խորքային պատճառը, անհատական և ազգային մակարդակներում, հայի արժեհամակարգի փոփոխությունն է:
Այսօր հայի մաշկի գույնը քրիստոնեությունը չէ, և Ավարայրի հերոսամարտը զրկվել է անգամ իր երբեմնի ունեցած չարչրկված ՙբարոյական հաղթանակ՚ տիտղոսից:
Ավարայրի հաղթանակը երբեք էլ սոսկ բարոյական չի եղել, քանզի պետականություն չունեցող մի ժողովուրդ կարողացավ դիմակայել Սասանյան հզոր տերությանը և ձախողել իրեն ոչնչացնելու և ուծացնելու ստույգ նպատակները:
Այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր այդ պատերազմի մասին հիշում և խոսում ենք իբրև հայ և ոչ թե իբրև պարսիկ: Եթե չլիներ Ավարայրը, Լուսավորչի չարչարանքներն ու Մաշտոցի սխրանքը իզուր և ինքնանպատակ կլինէին: Սակայն այսօր Վասակն արդարացվում է, Եղիշեի փաստագրությունըª ներկայացվում իբրև հիպերբոլա: Մեր պատմության փառապանծ էջերի հավաստիությունը պե±տք է արդյոք ստուգել ու խմբագրել պարսից պատմության հանգույն: Տիրակալներն իրենց արձանագրություններում հավերժացնում են հաղթանակներն ու ձեռքբերումները, ոչ թե խայտառակ պարտությունն ու կորուստները:
Ինչու± պիտի պարսիկն իր պատմության մեջ ամրագրի այն իրողությունը, որ Հազկերտիª ծպտված քրիստոնյա խորհրդականն էր, որ խորհուրդ տվեց հայ նախարարներին առերես կրոնափոխ լինել, կամ ո±ր մի տերության պատմիչը կարձանագրի հայերի կրոնափոխությունը հանձն առած իր կրոնական առաջնորդի քրիստոնյա դառնալու և իբրև քրիստոնյա նահատակվելու փաստը: Պարսիկը դժվար թե երբևէ իր պատմության էջերը սրբագրի կամ խմբագրի հայոց պատմության հետ համեմատելով, դրանով մենք չպետք է կասկածի տակ առնենք մեր սեփական պատմիչների աշխատությունների հավաստիությունը: Այդ սկզբունքով առաջնորդվելովª մենք կհասնենք միայն ինքնաժխտման և ինքնաոչնչացման: Ինչ վերաբերում է Վասակի դավաճանությանը, ապա պետք է ասել, որ դրա էությունը չի կայանում մտադրություններում կամ դիտավորություններում, այլ Միաբանության Սուրբ ՈՒխտից պառակտվելու մեջ: Գուցե և նա ցանկանում էր, Պարսից արքայից արքային հաճոյանալով, բազմել Հայոց գահին և, հզորացնելով Հայոց երկիրը, հպատակեցնել Պարսկաստանը. հիրավի շատ վեհ նպատակ է և ծանրակշիռ պատճառ համաժողովրդական ապստամբությանը չմիանալու համար: Այդուհանդերձ: Նախª նա հաստատ երաշխիքներ չուներ իրª թեկուզ և ամենավսեմ նպատակների իրագործման համար, երկրորդª ոչ մի դավաճան իր մատուցած ծառայությունների դիմաց պատվով չի պարգևատրվել, այլ անարգվել է, ենթարկվել մահապատժի կամ անհույս ու անզեղջ ինքնասպան եղել:
Վասակի դիրքորոշման և գործելաոճի հնարավոր արդարացումները հիմնավորված չեն: Մեր վայ-հայրենասերները, որ քրիստոնեությունը համարում են մեր ժողովրդի բոլոր դարերի ամենաոխերիմ թշնամին, դավաճան են համարում Տիզբոն մեկնած նախարարներին և Վարդան Մամիկոնյանին: Այստեղ ևս մի քանի դիտողություն անենք: Ավարայրի հերոսամարտին նախորդած և հաջորդած իրադարձությունների փաստացի միակ աղբյուրը մեզ հայտնում է, որ նախարարները հոգու մեծ փափագով ու ցնծությամբ չէ°, որ ընդունում են թեկուզ և առերես կրոնափոխության որոշումը, ո°չ էլª իբրև փոքրոգության ու մորթապաշտության հետեւանք, այլ հնար էին փնտրում խուսափելու հնարավոր աքսորից, Հայաստան հասնելու եւ ժողովրդին անտերունչ չթողնելու: Հասնելով Հայաստանª նրանք կանգնեցին ինքնաբուխ ժողովրդական շարժման գլուխ և ավելի կազմակերպված հունով այն վարեցին: Գալով ժողովրդական շարժմանըª նկատենք, որ այն փաստացի սկսեցին հայ հոգևորականները, որոնք մտադիր էին այն մինչև վերջ տանելª անկախ աշխարհիկ իշխանությունների ներգրավվածության չափից:
Հիմա զուգահեռներ անցկացնենք ոչ բարյացկամ հարևաններով շրջապատված ու մինչ օրս կենաց ու մահու պայքար մղող մեր ժողովրդի հերոսական անցյալի և ներկայի միջև:
Ապրիլյան քառօրյա և վերջին 44-օրյա պատերազմներն ապացուցեցին, որ մեր ժողովուրդը չի մոռացել իմացյալ մահի և համազգային նահատակության հերոսական դասերը, բայց և ներքին դավաճանը, մերօրյա վասակը պակաս երկդիմի և ոճրագործ չէ, քան ժամանակին Վասակն ու իր տխրահռչակ համախոհները:
Ավարայրը անգոսնում և ազգը դավում է հայի տեսակը հայի մեջ սպանող հայը:
Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս